ՀՖՖ-ից հայտնում են, որ այս պահին վաճառվել է Հայաստան-Պորտուգալիա հանդիպման 2500 տոմս:
« https://tickets.ffa.am/ կայքում դեռ կատարվում են աշխատանքներ, որոնց ավարտից հետո կրկին հնարավոր կլինի գնել տոմսեր:
Հայցում ենք ձեր ներողամտությունը»։
Tickets.ffa.am կայքում այցելուների մեծածավալ հոսքի պատճառով առաջացել են տեխնիկական խնդիրներ, որոնք կարգավորվում են:
Նշվում է, որ այսօր ժամը 14:00-ից Հայաստան-Պորտուգալիա հանդիպման տոմսերը ձեռք բերելու համար կթողարկվի հերթային համակարգ, որն ավելի պարզ ու անխափան կդարձնի գնման գործընթացը: