Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը գրում է.
«ՔՊ-ի թիրախում երիտասարդությունն է։
Վերջին մի քանի օրերի նախաձեռնությունները հուշում են, որ քպ-ական խունտան անցել է երիտասարդ կադրերի ու համակիրների հավաքագրմանը և երիտասարդության վրա ներգործելու նոր գործիքակազմերի մշակմանը: Խոշոր բիզնեսմեն ու հարկատու Զարեհ Սինանյանի գործուն մասնակցությամբ վերջերս գումարված Ազգային (?) երիտասարդական համաժողովին հաջորդեց Ներքին գործերի նախարարին կից երիտասարդական խորհրդի ստեղծումը:
Մի խոսքով, աշխատում են:
Կոչս ուղղում եմ արժանապատվություն ու պատիվ ունեցող հայ երիտասարդներին.
Մի´ վերածվեք քաղաքական ու դավաճան գործարքների մեջ շրջանառվող մանրադրամի:
Մի´ վերածվեք լաբորատոր փորձարկումների համար օգտագործվող մկների ու ճագարների: Հենց այդպես են ձեզ դիտարկում նման լսարաններ հրավիրելով:
Մի´ մոռացեք, որ ձեր դեմքերն արձանագրվում են հոգևարք ապրող դրածո իշխանավորների հետ և այդ արձանագրումից չեք մաքրվի ձեր ողջ կյանքում»: