Տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է.
«Գինու, օղու փառատոնները հորով-մորով արեցին, անցան գարեջրին, օգոստոսի 22-24-ը Երևանի Զաքյան փողոցում, 4-րդ անգամ կկայանա «Գարեջրի օրեր» եռօրյա փառատոնը։ 3 օրը քիչ է, 7 օր գարեջուր ներմղեք։ Նիկոլ Փաշինյանը Հայաստանը սարքել է թմրամոլության ու խաղամոլության երկիր, հաջորդը լինելու են Երևանի կենտրոնական հրապարակում զանգվածային «ուռելու» և խաղադրույքներ կատարելու փառատոնները։ ՏԺժում են բոլորը, Հայաստանը վարի են տալիս միասին։ Այս ուրախ կյանքը Նիկոլ Փաշինյանն է տվել»։