Կառավարությունը սխալ ուղու վրա է, Սամվել Կարապետյանը կհաղթի և փոխհատուցում կստանա. Ռոբերտ Ամստերդամ


Կառավարությունը սխալ ուղու վրա է, Սամվել Կարապետյանը կհաղթի և փոխհատուցում կստանա. Ռոբերտ Ամստերդամ
Օգոստոս 13 18:06 2025

Ժամանակ առ ժամանակ կառավարություններն արբիտրաժի արտակարգ միջանկյալ որոշումները չեն կատարում, բայց վերջնական որոշումները կատարում են. այս մասին Երևանում լրագրողների հետ զրոույցում ասաց միջազգային իրավապաշտպան Ռոբերտ Ամստերդամը՝ անդրադառնալով Սամվել Կարապետյանի՝ արբիտրաժում ունեցած հաղթանակին և ՀՀ կառավարության կողմից դրա անտեսմանը։

«Ժամկետների խնդիրն է այստեղ կարևորվում։ Բոլոր այս գործերի վերջնական արդյունքն ակնհայտ է, Սամվել Կարապետյանը հաջողության կհասնի, նա կստանա փոխհատուցում, վնասը կկուտակվի կամ այս կամ հաջորդ կառավարության վրա։ Իրավական տեսանկյունից կասկած չկա, որ այստեղ տեղի է ունենում այլասերում։

Հայաստանը փոքր երկիր է և շատ առումներով կախվածության մեջ է այլ երկրներից, և չի կարող միջազգային հանրությունից դուրս գտնվելով գործել։ Կառավարությունը սխալ ուղու վրա է։ Լրջագույն հնարավորություն է մտնել երկխոսության մեջ, քանի դեռ ծախսերը չեն բարձրացել ոչ միայն կառավարության, այլ նաև Հայաստանի ժողովրդի համար։ Եկեղեցու նկատմամբ հարձակումն էլ վարչապետին կամ կառավարությանն օգուտ չի բերում, անհրաժեշտ է այս հարցերը խելացի ձևով լուծել, քրեական դատարանից դուրս, կեղծ մեղադրանքի շրջանակից դուրս»,-ասաց Ամստերդամը։