Սամվել Կարապետյանի հետ տեղի ունեցողը քաղաքական գործ է, մենք տեսնում ենք շոու-դատավարություն, մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Կարապետյանի միջազգային փաստաբան Ռոբերտ Ամստերդամը։
«Կառավարության այս վարքագիծը կներկայացվի իրենց բոլոր տնտեսական-քաղաքական գործընկերների ուշադրությանը։ Այս անընդունելի գործելակերպը, որը տեղի է ունենում Հայաստանում, մենք կհասցնենք միջազգային իրավական հարթակներին»,-ասաց փաստաբանը։
Նա ընդգծեց՝ պետք է ներկայացվի այս գործի ոչ միայն քաղաքական բնույթը, այլև՝ եկեղեցու նկատմամբ հարձակումների համատեքստը։
«Չես կարող այս գործը և Սամվել Կարապետյանի՝ եկեղեցում ունեցած ներգրավվածությունն առանձնացնել։ Աշխարհիկ իշխանության կողմից եկեղեցու հիերարխիայի մեջ փոփոխություններ կատարելու պահանջները խախտում են ոչ միայն Հայաստանի Սահմանադրությունը, կրոնի մասին օրենքը, այլև ամենակարևոր հանգամանքը՝ եկեղեցու և պետության առանձնացումը, որը ժողովրդավարության համար հիմնարար նշանակություն ունի։ 45 տարի շարունակ պաշտպանել եմ Քրիստոսի զավակներին և այլ կրոնական կազմակերպությունների, բայց շատ հազվադեպ եմ տեսել այն, ինչ տեսնում եմ Հայաստանում։ Նման գործելակերպը չի կարող նորմալ լինել»,-ասաց Ամստերդամը։
Միջազգային փաստաբանի գնահատմամբ՝ կաթողիկոսի նկատմամբ հրապարակային հարձակումներն անընդունելի են։