Վաշինգտոնյան եռակողմ պայմանագիրը ոչ թե խաղաղության, այլ նոր զիջումների մասին է. «ՀայաՔվե»


Վաշինգտոնյան եռակողմ պայմանագիրը ոչ թե խաղաղության, այլ նոր զիջումների մասին է. «ՀայաՔվե»
Օգոստոս 12 13:20 2025

«ՀայաՔվե» քաղաքացիական-հասարակական միավորումը գրել է. «Վաշինգտոնյան եռակողմ պայմանագիրը ոչ թե խաղաղության, այլ նոր զիջումների մասին է, ինչն էլ բացում է նոր պատերազմների ու ճնշումների դուռը։

Պատմությունը ցույց է տալիս՝ երբ Հայաստանը զիջում է, թշնամին չի բավարարվում, այլ ավելի է խուժում ներս։ Այդպես եղավ 2020-ին, երբ պատերազմի ավարտից հետո թշնամին մխրճվեց թիկունք։ Այդպես եղավ 2022-ին, երբ առանց պատերազմ հայտարարելու` թշնամին ներխուժեց Ջերմուկի և Վարդենիսի լեռներ և այնտեղ է մնում մինչ օրս։

Խաղաղության մասին պայմանագիր ստորագրել՝ առանց իրական անվտանգային երաշխիքների, առանց Հայաստանի սահմանների միջազգային ճանաչում ստանալու, առանց առնվազն միջնորդավորված հսկողության և միջազգային դերակատարների ներգրավման՝ նշանակում է ուղիղ ճանապարհ դեպի պարտություն և պետականությունը հարցականի տակ դնելու արկածախնդրություն»: