Իմ և իմ պայքարի ընկերների դեմ հնչող մեղադրանքները շինծու են և կեղծ․ իհրան Մախսուդյան


Իմ և իմ պայքարի ընկերների դեմ հնչող մեղադրանքները շինծու են և կեղծ․ իհրան Մախսուդյան
Օգոստոս 5 08:19 2025

Պահեստազորի գնդապետ, ներկայումս քաղբանտարկյալ Միհրան Մախսուդյանի նամակը կալանավայրից.

 

Սիրելի հայրենակիցներ,

 

Երեսուն տարի շարունակ՝ թե՛ մարտի դաշտում, թե՛ խաղաղ պայմաններում, պայքարել եմ թշնամու դեմ և պատրաստ եմ պայքարել մինչև վերջին շունչս՝ հանուն մեր երկրի ու ժողովրդի։

 

Այս օրերին իմ և իմ պայքարի ընկերների դեմ հնչող մեղադրանքները շինծու են և կեղծ։ Դրանք նպատակ ունեն սրբապղծել մեր մաքուր նպատակները, վարկաբեկել մեր գաղափարական պայքարը։ Բայց ճշմարտությունը վաղ թե ուշ հաղթելու է։

 

Արդարությունը հաղթելու է։ 

Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին։