Անահիտ Մանասյանը Սահմանադրական դատարան դիմում է ներկայացրել


Անահիտ Մանասյանը Սահմանադրական դատարան դիմում է ներկայացրել
Հուլիս 29 15:57 2025

Մարդու իրավունքների պաշտպանը Սահմանադրական դատարան ներկայացրել է դիմում, որը վերաբերում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելուն, այնքանով, որքանով վիճարկվող դրույթներով սահմանվում է բացարձակ արգելք՝ երկու ականջի կայուն լրիվ խլություն կամ խուլհամրություն, երկու աչքերի (բինօկուլյար) կուրություն ունեցող անձանց՝ դատավորի պաշտոնում նշանակվելու համար։

 

«Նշված դիմումի քննության շրջանակներում Սահմանադրական դատարան կարծիք (amicus brief) է ներկայացրել ոլորտում ակտիվ գործունեություն իրականացնող հասարակական կազմակերպություններից մեկը:

 

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը առանցքային է համարում գործընկեր հասարակական կազմակերպությունների գործունեությունն ու նրանց հետ համագործակցությունը»,- ասվում է հաղորդագրությունում։