Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է.
«Ակնհայտ է, որ նիկոլիզմը կամաց-կամաց ձեռք է բերում ոչ թե քրիստոնեական աղանդի, այլ բոլորովին նոր կրոնի հատկանիշներ։ Վարդավառի մասին գերագույն դավաճանի գրառումը հենց դրա մասին էր։ Այդ նոր կրոնը միայն մի բանի մասին է - կերե՛ք, խմե՛ք, քե՛ֆ արեք, վայելե՛ք կյանքը։ Էսքան բան։
Այս առումով, շատ տրամաբանական էր, որ Վարդավառի հոգևոր խորհուրդը ներկայացնող գրառումս պետք է նիկոլական ուղղորդված հարձակման թիրախ դառնար։
Ընդ որում, գրառումս թիրախավորելու գլխավոր փաստարկը … այս պահին իմ Եգիպտոսում գտնվելն է։ Անգամ ինքնաթիռիս ռեյսի համարն են գրել, ժամով-րոպեով։ Իբր թե բացահայտում են արել, էլի։ Էլ չեն ասում, որ մի քանի գրառում եմ այստեղից արել, պատմել եմ Ղպտի եկեղեցի իմ շատ հետաքրքիր այցի մասին։ Մի խոսքով, լրիվ էն սքեթչն ա, որ սոլֆեջոյի քննության ժամանակ «խիստ բանիմաց» ուսանողը փոխանակ նոտան գուշակի՝ դաշնակահարին ասում ա՝ «Դու՛ էիր»…
ՀԳ. Ինչ էլ անեք՝ չեք կարող խզել Վարդավառի կապը մեր ազգային ու քրիստոնեական ակունքի հետ։ Մի պարզ փաստ ասեմ. գիտե՞ք ինչու է այս տարի Վարդավառը տոնվել հենց հուլիսի 27–ին, այլ ոչ թե մեկ այլ օր։ Որովհետև այդպես է որոշել մեր Եկեղեցին։ Ընդ որում, դրա համար կա մի պարզ կանոն. Վարդավառի օրը միշտ ընկնում է Սբ.Զատիկից ուղիղ 98 օր - 14 շաբաթ - հետո, իսկ Սբ.Զատիկի օրը որոշում է միայն ու միայն մեր Եկեղեցին՝ դեռ 1500 տարի առաջ ստեղծված բանաձևով։
ՀԳ-2. Նոր կրոնների ճակատագիրը հանճարեղ պարզությամբ նկարագրված է Գործք Առաքելոցի 5-րդ գլխում (34-39): Կարդացե՛ք ու մտածե՛ք։