Փաշինյանը շարունակում է խաբել ժողովրդին իր իբր արձանագրած դիվանագիտական «հաջողությունների» մասին. Զուրաբյան


Փաշինյանը շարունակում է խաբել ժողովրդին իր իբր արձանագրած դիվանագիտական «հաջողությունների» մասին. Զուրաբյան
Հուլիս 28 14:29 2025

Ադրբեջանի նախագահի օգնական Հաջիեւը հայտարարություն է արել, որ «Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ռազմական բախումը օրակարգային չէ», գրել է ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։

 

«Մեծն «խաղարարար» Նիկոլ Փաշինյանի քարոզիչները հրճված են՝ մատուցելով այս հայտարարությունը որպես «խաղաղության կուրսի» հաջողություն և արդյունավետության ապացույց:

 

Փաշինյանի և նրա քարոզիչների մտքով չի անցնում, որ իրականում սա շատ վտանգավոր ձևակերպում է: Հաջիևը չի ասում, որ Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ պատերազմը կամ ռազմական գործողությունը այլևս բացառված է: Նա որեէ կերպ չի բացատրում կրակոցները և սրումը հայ-ադրբեջանական սահմանին` խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ հայտարարված համաձայնությունից անմիջապես հետո: Նա ընդամենը ասում է, որ պատերազմը «օրակարգային» չէ: Ով տեքստ և ենթատեքստ վերլուծել գիտի, անմիջապես կկռահի խաղաղասիրության քողի տակ թաքնված սպառնալիքը: Օրակարգը կայուն բան չէ, ինչ օրակարգային չէ այսօր, վաղը կարող է դառնալ օրակարգային: Սա նշանակում է, որ Ադրբեջանը ոչ մի իրական քայլ չի անում դեպի խաղաղություն և շարունակում է պատերազմի հնարավորությունը բաց պահել: Իսկ Փաշինյանը շարունակում է խաբել ժողովրդին իր իբր արձանագրած դիվանագիտական «հաջողությունների» մասին»»,-գրել է Զուրաբյանը։