«Բարձրաձայն ծիծաղում եմ…»․ Բագրատ Սրբազանն արդեն տեղեկացել է, որ Անահիտ Ավանեսյանն ուզում է դատի տալ իրեն


«Բարձրաձայն ծիծաղում եմ…»․ Բագրատ Սրբազանն արդեն տեղեկացել է, որ Անահիտ Ավանեսյանն ուզում է դատի տալ իրեն
Հուլիս 26 10:01 2025

Սրբազան Պայքարի առաջնորդ, քաղբանտարկյալ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի նամակը՝ ԱԱԾ շենքում գտնվող «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից։

 

«Զավեշտի թագուհին…

 

Փաստաբանիցս՝ պարոն Խուդոյանից տեղեկացա, որ տեղեկատվական ահաբեկչությամբ զբաղվող խմբի ոչ այնքան կարկառուն, բայց կարկառուն դառնալու հավակնություններ և ձգտումներ դրսևորող անդամներից առողջապահության դեռևս «նախարար» Անահիտ Ավանեսյանը ինչ-որ դատական գործընթաց է սկսում իմ դեմ «ժողովրդին վիրավորելու» պատրվակով։

 

Բարձրաձայն ծիծաղում եմ…

 

Նախ՝ տիկին Ավանեսյանին խորհուրդ կտայի իր «ողբացյալ» նախորդի՝ Ա.Թ.-ի հետ պարզել՝ վերջապես COVID-ի գործն ու՞ր հասավ…

 

Սակայն, գրությանս պատճառը սա չէր։ Պարզապես ցանկանում եմ խորհուրդ տալ, եթե կուզեք պահանջել, որ տիկին Ավանեսյանը ժամանակ գտնի և ընթերցի (ՖԲ ստատուսներից բացի, նաև ինչ-որ լուրջ բան կարդա) իմ հեղինակած «Հայաստանի առողջապահական համակարգը. անցյալը, ներկան և հեռանկարները (կենսաբարոյաբժշկական և աստվածաբանական հայացք)» գիրքը։ Եթե չկարողանա այն գտնել, ապա վստահաբար կարող է ձեռքբերել Մոնրեալի Concordia համալսարանի գրադարանից Google-ի միջոցով։ “The healthcare system of Armenia : past, present and perspectives (biomedical, ethical and theological view)”:

 

Գուցե մի փոքր օգուտ կքաղեք ոլորտը վերջնականապես կործանելուց առաջ։

 

Իսկ, որ դատվելու եք՝ դա անխուսափելի է, քանզի

 

Հաղթանակն այլընտրանք չունի…

 

Հ.Գ. Մի փոքրիկ խրատ էլ Աստվածաշնչից.

«Մի ունեցիր բանսարկուի համբավ և քո լեզվով չարիք մի նյութիր, որովհետև գողի վրայից անպակաս է ամոթը, երկերեսանու վրայից՝ չար պարսավանքը։ Անխոհեմ մի եղիր ո՛չ մեծ և ո՛չ փոքր բաների մեջ»։ Սիրաքի Իմաստություն 5։16-18

 

Կենսաբժշկաբարոյական գիտությունների թեկնածու

(MA in Biomedichal ethics)

Հայրենիքի կալանավոր

Բագրատ արք. Գալստանյան», - ասվում է նամակում։