«Իրավունք» թերթը գրում է. «Կաթողիկոսի դեմ գրոհի ակտիվ շրջանը մեկնարկելու է այս շաբաթ: Փաշինյանը թիմակիցների մտավախություններին, թե բա որ չհաջողենք, պատասխանել է, որ իրենց գործողությունների հաջողելուն սպասում են նաեւ որոշ եպիսկոպոսներ։
Ըստ նույն լուրերի, Փաշինյանը վստահեցրել է, որ կան եպիսկոպոսներ, որոնք իրեն ասել են, որ եթե զգան իրենք հաջողում են, հարմար պահի կկանգնեն իրենց կողքին։
Թե կոնկրետ որ եպիսկոպոսների մասին է խոսքը, Փաշինյանը ասել է, որ նրանք մարդիկ են, որ հոգնել են ենթարկվել Կաթողիկոսին՝ չբացահայտելով կոնկրետ անուններ»։