Փաշինյանի թիմը հաջորդ շաբաթ Պետրոսյանի հետ պետք է իր աշխատանքը սկսի ՀԷՑ-ում․ «Ժողովուրդ»


Փաշինյանի թիմը հաջորդ շաբաթ Պետրոսյանի հետ պետք է իր աշխատանքը սկսի ՀԷՑ-ում․ «Ժողովուրդ»
Հուլիս 19 09:54 2025

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իշխանությունները կարծում են, թե իրենք Սամվել Կարապետյանի նկատմամբ առաջին հաղթանակը տոնել են, քանի որ ընդամենը մի քանի շաբաթվա ընթացքում իրենց հաջողվել է ՀԷՑ-ը «խլել» Կարապետյանների ձեռքից։

«Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ Նիկոլ Փաշինյանը մեծ հույսեր է կապում արդեն նախկին ՊՎԾ պետ Ռոմանոս Պետրոսյանի հետ, որը, ինչպես տեղեկացրել էինք, Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նշանակվելու է ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ:

 

Կառավարությանը մոտ կանգնած մեր աղբյուրները փոխանցում են, որ Փաշինյանը այդ հարցով արդեն մի քանի փակ հանդիպումներ է ունեցել Ռոմանոս Պետրոսյանի հետ, որի ընթացքում նրանք քննարկել են ՀԷՑ-ի մոտ 7000 աշխատակցի՝ իրենց վերահսկողության տակ վերցնելու հարցը:

 

Փաշինյանի թիմը հաջորդ շաբաթ Պետրոսյանի հետ պետք է իր աշխատանքը սկսի ՀԷՑ-ում:

 

Իշխանության մեր աղբյուրները փոխանցում են, որ Պետրոսյանին կհաջողվի ՀԷՑ-ի աշխատակիցներին իր վերահսկողության տակ վերցնել, քանի որ վերջինս տարբեր ներքին հարցերում կարողացել է հաշտեցնել կողմերին:

 

Ի դեպ, այս թեժ իրավիճակից առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձակուրդ է մեկնել մինչև հուլիսի 23-ը: Այս հարցից հետո թերևս կանցնեն Կաթողիկոսի հեռացման թեմային»։

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի՝ 19․ 07․ 25 թ համարում։