Գևորգ Պապոյանը վրացիների հարցով հակակոռուպցիոն կոմիտե է դիմել․ «Հրապարակ»


Գևորգ Պապոյանը վրացիների հարցով հակակոռուպցիոն կոմիտե է դիմել․ «Հրապարակ»
Հուլիս 19 08:50 2025

«Հրապարակ» թերթը գրում է. «Էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը դիմել է Հակակոռուպցիոն կոմիտե։ Դիմումը վերաբերում է վրացական անցակետում աշխատող մաքսավորներին։

 

Բանն այն է, որ նա իր ֆեյսբուքյան էջում գրառումներ է արել, դրանց տակ ինչ-որ օգտատերեր մեկնաբանություն են գրել, որ վրացական անցակետում հայկական բեռնատարներից կաշառք են պահանջում, որ թողնեն անցնել սահմանը:

 

Պապոյանը դիմել է Հակակոռուպցիոն կոմիտե, որ այդ ֆեյսբուքյան գրառումները ստուգվեն, ու միջոցներ ձեռնարկվեն, այսինքն` բացահայտեն ենթադրյալ կաշառքի դեպքերն ու պատժեն վրաց պաշտոնյաներին։

 

Պապոյանի դիմումն ինքնին աբսուրդ է, քանի որ, եթե անգամ վրացական մաքսակետում կոռուպցիոն բնույթի դեպքեր են լինում, դրանցով պետք է զբաղվի ոչ թե ՀՀ էկոնոմիկայի նախարարը, այլ՝ Վրաստանի իրավապահները։

 

Այսինքն՝ Պապոյանը ոչ թե ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտե պետք է դիմեր, այլ իր վրաց գործընկերներից պետք է պահանջեր հետաքննել այդ ահազանգերը:

 

Հակակոռուպցիոն կոմիտեից հաստատեցին, որ նախարարից նման դիմում են ստացել։

 

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում