Վրացիները մերժել են Պապոյանին. «Հրապարակ»


Վրացիները մերժել են Պապոյանին. «Հրապարակ»
Հուլիս 18 09:14 2025

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը խնդրել է վրացական կողմին՝ կոմունիկացիան ապահովելու համար որեւէ պաշտոնյա նշանակել, օրինակ՝ Հայաստանում Վրաստանի դեսպանատան որեւէ աշխատակցի, որը կապահովի վրացական կողմի եւ հայ արտադրողների միջեւ կապը, վերջիններիս տեղեկություններ կփոխանցի մաքսակետում կոնյակով եւ այլ ապրանքներով բեռնված բեռնատարների անցման, հերթերի, ապրանքների նմուշառումների եւ այլ խնդիրների հետ կապված:

 

Սակայն վրացական կողմը, զարմանալիորեն, մերժել է Պապոյանի խնդրանքը։ Տեղեկության վերաբերյալ դիմեցինք էկոնոմիկայի նախարարություն, սակայն այստեղ հրաժարվեցին մեր լուրը մեկնաբանել։

 

Փաստ է, որ այս իշխանությունը ոչ միայն թուրք-ադրբեջանական, իրանական ու ռուսական իշխանությունների հետ չի կարողանում պատշաճ աշխատել, այլ նաեւ՝ բարեկամ վրացիների, որոնց հետ անընդհատ փոխայցելություններ են իրականացնում եւ ջերմ գրկախառնված լուսանկարվում: