Փաշինյանին շատ է անհանգստացնում նոր ուժերի համախմբման հեռանկարը. «Փաստ»


Փաշինյանին շատ է անհանգստացնում նոր ուժերի համախմբման հեռանկարը. «Փաստ»
Հուլիս 12 10:06 2025

«Փաստ» օրաթերթը գրում է. Հուլիսի 4-ին, երբ հազարավոր մարդիկ քայլերթ իրականացրեցին դեպի ԱԱԾ, ընթերցվեց կալանավորված գործարար Սամվել Կարապետյանի հայտարարությունը, որտեղ մասնավորաբար այսպիսի ձևակերպում կա. «Գալիս է սկզբունքորեն նոր ուժի շուրջ միավորվելու, միասնական մեկԱյս օրերին տարաբնույթ քննարկումներ են ընթանում, թե կոնկրետ ինչ նկատի ուներ Սամվել Կարապետյանը՝ «նոր ուժ» արտահայտության ներքո, արդյո՞ք ենթատեքստում միասնականությունն է, թե՞ բառիս բուն իմաստով նոր քաղաքական ուժի ստեղծումը: Կա նաև տեսակետ, որ Սամվել Կարապետյանը նկատի է ունեցել այն հանգամանքը, որ Հայաստանում այսօր կա նոր լիդերների, նոր խարիզմատիկ գործիչների կարիք:

 

Ընդհանրապես, պետք է նշել, որ հատկապես վերջին շրջանում հաճախ է խոսվում նոր ուժերի միավորման անհրաժեշտության մասին: Ավելին, դեռ մի քանի ամիս առաջ նրանց համախմբելու, նոր օրակարգ առաջ քաշելու նախաձեռնությամբ հանդես է եկել «Միասնություն» ազգային շարժումը՝ ի դեմս շարժման ղեկավար Արման Վարդանյանի, որն արդեն իսկ կոնսոլիդացիոն մի շարք հանդիպումներ է ունեցել հասարակական, քաղաքական, մշակութային և այլ ոլորտների բազմաթիվ ներկայացուցիչների հետ: Տրամաբանությունը հենց «նոր ուժերի», «նոր մարդկանց» ներգրավումն ու ակտիվ քաղաքականության մեջ նրանց լուրջ դերակատարման առաջնայնությունն է: Այդ նախաձեռնություններին ու հանդիպումներին քանիցս անդրադարձել են ԶԼՄ-ները, այդ մասին խոսել են նաև ԱԺ անկախ պատգամավորները: բռունցք դառնալու ժամանակը»: