«Հրապարակ» գրում է ․ Եկեղեցու եւ Վեհափառի դեմ Նիկոլ Փաշինյանի հայտարարած պատերազմը նոր փուլ է թեւակոխել, տեւական լռությունից հետո հոգեւոր դասն անցել է հակագրոհի։ Վեհարանը գրոհելու Փաշինյանի հայտարարությունից հետո՝ վերջին օրերին, եկեղեցու սպասավորները, առայժմ՝ դեռ աբեղաները, հերթով տեսանյութեր են նկարում՝ Մայր Աթոռի բակից, եւ հանդես գալիս ի պաշտպանություն Վեհափառի, քննադատում իշխանության հայտարարած արշավը:
«Ով մերժում է կաթողիկոսի անունը, մերժում է իր մկրտությունը»,- հայտարարել է Տեր Արարատ քահանա Պողոսյանը․ «Հայոց հայրապետը ոչ թեվարչական կամ խորհրդանշական անձ է, այլ՝ Աստծուց ընտրված եւ օծված հոգեւոր առաջնորդ։ Ուստի նրա անձի կամ հեղինակության հանդեպ դրսեւորված ցանկացած անհարգալից վերաբերմունք ընկալվում է որպես անարգանք ոչ միայն կաթողիկոսի, ամբողջ Եկեղեցու, հայ ազգի, այլ նաեւ Աստծու նկատմամբ։
Նման պարագայում Աստվածաշունչը խստորեն դատապարտում է օծյալ հոգեւորականի նկատմամբ դիտավորյալ եւ միտումնավոր որեւէ խոսք ու արարք»։ Տաթեւ սրբազանն էլ ասել է․ «Մայր Աթոռի հացը կերածմարդը չի կարող դավաճանել Սուրբ Էջմիածնին... Ինձավազանի անունով դիմողին չեմ բարեւի, ՎեհափառըՀՀ իշխանության կաթողիկոսը չէ, նա ողջ հայությանն է»: Մեր տեղեկություններով՝ եկեղեցու սպասավորներն ամենօրյա ռեժիմով աջակցող տեսանյութեր են նկարելու եւ տարածեն իրենց էջերում՝ ցույց տալով, որ Վեհափառն ունի հոգեւոր դասի աջակցությունը, եւ իշխանական արշավը համարժեք դիմադրության է արժանանալու։
Իսկ երեկոյան տարածեցին Քահանայաց դասի հայտարարությունը, որտեղ դատապարտում էին Վեհափառի նկատմամբ հարձակումները, Միքայել Աջապահյանի կալանքը եւ իրենց «որդիական զորակցությունն էին հայտնում Հայոց Հովվապետին»:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 12․ 07․ 25 թ համարում։