Փաշինյանը հերթական սխալ տեղեկությունն է հայտնել․ Մեսրոպ Առաքելյան


Փաշինյանը հերթական սխալ տեղեկությունն է հայտնել․ Մեսրոպ Առաքելյան
Հուլիս 2 15:14 2025

«Ապրելու երկիր» կուսակցության անդամ Մեսրոպ Առաքելյանը գրել է.

 

«Նիկոլ Փաշինյանը հերթական սխալ տեղեկություն է հայտնել՝ իբր թե Դիլիջանի մանկապարտեզներից մեկի մասնաշենքը վերադարձվել է համայնքին։

 

Պարզվում է՝ այդ մանկապարտեզի չօգտագործվող շենքը միշտ եղել է համայնքի սեփականությունը, որը տրամադրվել է անհատույց օգտագործման ինչ-որ կազմակերպության։

 

Եվ ահա հիմա ընդամենը դադարեցվել է անհատույց օգտագործման պայմանագիրը ու շենքը ոնց եղել է Դիլիջանի համայնքի սեփականությունը, շարունակում է մնալ Դիլիջան համայնքի սեփականությունը»