Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտում կյանքի գնով պայքարում է հանուն արդարության, հանուն հայրենիքի, Արցախի


Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտում կյանքի գնով պայքարում է հանուն արդարության, հանուն հայրենիքի, Արցախի
Հուլիս 1 21:42 2025

Հասարակական-քաղաքական գործիչ Արշակ Աբրահամյանը գրում է․

 

«Այսօրվա «դատավարության» լուսանկարներից է։

 

Երբ ՀՀ կառավարիչ հանդիսացող ազգակործան պատուհասները պայքարում են հանուն «դեմոկրատիայի», Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտում իր կյանքի գնով պայքարում է հանուն արդարության։ Հանուն հայրենիքի, հայկական շահի և հայկական Արցախի։

 

Նա այլևս պայքարի խորհրդանիշ է, իսկ պատմությունը վստահաբար Արցախը հանձնած այսօրվա կառավարիչներին բազմապատկելու է զրոյով և թողնելու է լուսանցքներից դուրս։

 

Վաղ թե ուշ արդարությունը հաղթելու է և հայ ազգը կրկին վերագտնելու է իր երբեմնի արժանապատվությունը»։