Ընդգծված խտրական վերաբերմունքի համար Էդգար Ղազարյանն Արսեն Թորոսյանի դեմ հաղորդում կներկայացնի


Ընդգծված խտրական վերաբերմունքի համար Էդգար Ղազարյանն Արսեն Թորոսյանի դեմ հաղորդում կներկայացնի
Հունիս 23 16:30 2025

ՔՊ պատգամավոր Արսեն Թորոսյանն այսօր՝ ԱԺ-ում քաղաքացիների համար նախատեսված ընդունելության օրը, երկրորդ անգամ չի ընդունել քաղաքացի Էդգար Ղազարյանին։ Լրագրողների հետ զրույցում Ղազարյանը նշեց, որ պատգամավորն ընդգծված խտրական վերաբերմունք է ցուցաբերում։

 

«Սա խտրականության ցուցաբերում է, ինչը քրեական հանցագործություն է և ես պատրաստվում եմ վաղն այդ մասին հաղորդում ներակայացնեմ Գլխավոր դատախազություն»,-ասաց Ղազարյանը։

 

Ի տարբերություն ՔՊ պատգամավորների՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանն ընդունել է Ղազարյանին, սակայն ոչ լրագրողների ներկայությամբ։