ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի տան խուզարկությունն ավարտվեց։ Այն տևեց 7 ժամ։
«Առավոտ 7-7.10-ին եկա խուզարկության։ Ոչ մի անակնկալ չկա այս առումով։ Պիղծ, դավաճանի սովորական գործեալաոճն է»,- խուզարկության ավարտից հետո լրագրողներին ասաց Լևոն Քոչարյանը։
Նա նշեց, որ այս ամենը չի կապում միայն իր երեկվա ելույթի հետ, կարող է ավելորդ խթան է հանդիսացել։
«Այս ամենը կապված է մեր ընդդիմադիր գործունեության հետ, այս իշխանության վարած քաղաքականության հետ համաձայն չլինելու, չնահանջելու, չկզելու, ամեն ինչի մասին բարձրաձայնելու հետ։ Այս ամենի ինչին պատրաստ ենք։ Առաջին անգամ չէ, շարունակվելու է բոլոր այն մարդկանց նկատմամբ, ովքեր կփորձեն դեմ արտահայտվել այս իշխանություններին»,- ասաց Քոչարյանը։
Նրա փոխանցմամբ, առանձնապես ոչինչ չեն տարել տնից։
«Որոշման մեջ նշված էին ընկերությունների անուններ, որոնց մասին գհաղափար չունեմ, չեմ հասկանում իմ կապն այդ ամենի հետ։ Հերթական անհեթեթությունն է»,- ասաց Քոչարյանը։










