Փաշինյան-Էրդողան հանդիպումից ոչ մի լավ բան չենք կարող սպասել, կլինեն ոչ հայանպաստ լուծումներ. ԱԱԾ նախկին տնօրեն


Փաշինյան-Էրդողան հանդիպումից ոչ մի լավ բան չենք կարող սպասել, կլինեն ոչ հայանպաստ լուծումներ. ԱԱԾ նախկին տնօրեն
Հունիս 18 18:27 2025

Փաշինյան-Էրդողան հանդիպումից ոչ մի լավ բան, ցավոք սրտի, չենք կարող սպասել, լրագրողներին ասաց ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։

«Իշխանության ղեկին գտնվող անձը որևէ անգամ չի արել հայանպաստ քայլ»,- ասաց նա։

Արթուր Վանեցյանը մեկ վարկած ունի, թե ինչ պետք է անի Փաշինյանը, որ քաղաքացիներից ձայն խնդրի։

«Ինքը պետք է ունենա մի փաստաթուղթ, որը թափահարելով ասի՝ սա փաստաթուղթ է, որի մեջ կա խաղաղություն բառը, այդ  վերնագրով թղթով գալու է Հայաստան ու ասի՝ ժողովուրդ, խնդրում եմ, ինձ քվե տվեք, որ գնամ ու խաղաղության պայմանագիր կնքեմ»։  Այլ տարբերակ ու առաջարկ չունի Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելու հանրությանը»,- ասաց նա։

Վանեցյանը կարծում է, որ Փաշինյանի այցը Թուրքիա պայմանավորված է, որի ընթացքում կլինեն ոչ հայանպաստ լուծումներ։