Բացառվում է, մտքներիցդ հանեք. Հովնան եպիսկոպոս Հակոբյանը՝ Վեհափառ Հայրապետի հեռանալու մասին


Բացառվում է, մտքներիցդ հանեք. Հովնան եպիսկոպոս Հակոբյանը՝ Վեհափառ Հայրապետի հեռանալու մասին
Հունիս 18 17:01 2025

Գուգարաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանը հերքում է լուրերն այն մասին, թե եպիսկոպոսաց դասից ոմանք ՔՊ-ականնեի հետ շփումների մեջ են։

 

«Նման բան գոյություն չունի, հարյուր տոկոսով կարող եմ հերքել»,- լրագրողներին ասաց Հովնան Սրբազանը։

 

Սրբազան Հայրը ցնորամտություն է համարում Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե Վեհարանը պետք է ազատել Վեհափառ Հայրապետից։

 

«Վեհարանի վրա ոչ մեկ չի կարող հարձակվել, Վեհարանը կեցավայր է, որևիցե մեկն իրավունք չունի այնտեղ մուտք գործելու»,- նշեց Գուգարաց թեմի առաջնորդը։

 

Սրբազան Հայրը պնդեց՝ բացառվում է, որ Ամենայն հայոց կաթողիկոսը քաղաքական հետապնդումների ֆոնին հեռանա։

 

«Բացառվում է, մտքներիցդ հանեք»,- ասաց Գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանը: