Ն. Զոհրաբյան. Նիկոլ Փաշինյանն Էրդողանին սուջուխ, բաստուրմա չի տանելու, այլ իր անբարո քայլերի արձանագրությունը


Ն. Զոհրաբյան. Նիկոլ Փաշինյանն Էրդողանին սուջուխ, բաստուրմա չի տանելու, այլ իր անբարո քայլերի արձանագրությունը
Հունիս 18 16:17 2025

«Չուլանից խոսում է մի մարդ, որ 44-օրյա պատերազմից հետո քանի անգամ մտել է բունկեր, պախկվել էր չուլանում, չուլանից լայվեր էր անում։ Դա ասում է մի մարդ, որ գնացել էր Զեյթուն, արցախցի մի մարդ խնձոր էր նետել, թիկնապահները պառկել էին, մտածել էին, չգիտեմ, ռումբ պայթեց»,-լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանը։

Նա եկել էր Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դիմաց՝ իր աջակցությունը հայտնելու հայտնի գործարար, բարերար Սամվել Կարապետյանին։

Նրա գնահատմամբ, գործարարի դեմ անբարո արշավը խոսում է մեկ բանի մասին, որ Նիկոլ Փաշինյանը վախենում է  ուժեղ, արժանապատիվ, հեղինակություն ունեցող մարդկանցից։

«Նիկոլ Փաշինյանն առաջիկա օրերին մեկնելու է Անկարա։ Եվ բականաբար, Անկարա Էրդողանին սուջուխ, բաստուրմա, կոնյակ չի տանի, ինքը Էրդողանին պիտի տանի իր կատարած անբարո քայլերի արձանագրությունը, որ հլու հնազանդ կատարում եմ Ձեր պատվերը»,-ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։