«Իմ գործունեության ցանացած ձև, որ եկել եմ Ազգային ժողով, հետո գնումմ եմ Ազգային ժողովից, այդ ամենը ֆինանսավորվում է Հայաստանի պետական բյուջեից վարչապետի գործունեության շրջանակում»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Կրթվելը նորաձև է» արշավը վարչապետի աշխատակազմի միջոցներով իրականացնելու մասին հարցին։
Նա նշեց, որ «Կրթվելը նորաձև է» շարժումը համարում է իր՝ որպես վարչապետի գործունեության չափազանց կարևոր մաս, հակառակ դեպքում շաբաթ, կիրակի օրերը, որոշ աշխատանքային օրերի աշխատանքային ժամեր չէր տրամադրի։
«Հայաստանի Հայաստանի քաղաքացիների հետ խոսակցություն է՝ փակ, խորհրդապահական, հանգիստ, դահլիճային պայմաներում։ Վարչապետի գործունեության մի մաս է և Հայաստանի վարչապետի գործունեությունը չի կարող ֆինանսավորվել այլ աղբյուրից, բացի Հայաստանի պետական բյուջեից։ Այն հանդիպումներին, որոնց ես չեմ մասնակցում, դա պետական բյուջեից չի ֆինանսավորովվում»,- ասաց Փաշինյանը։
Հարցին՝ ինչո՞ւ է գաղտնի պահվում, թե որքան գումար է ծախսվել արշավի իրականացման համար, նա ասաց, որ վարչապետի գործունեության, արարաղակարգային այլ ծախսերի մեջ է մտնում, որը միշտ էլ գաղտնի է եղել։