Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի գործով առաջին ատյանի դատարանի որոշումը, որով նա դատապարտվել է 5 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման։
«Առաջին ատյանի դատարանի 2025 թվականի փետրվարի 7-ի որոշումը թողնել անփոփոխ։ Որոշումը կարող են բողոքարկել ՀՀ վճռաբեկ դատարանում»,-որոշումը հրապարակեց դատավորը։
«Շնորհակալություն, պատվարժան դատարան»,-դատարանից հնչեց զոհված զինծառայողների ծնողների արձագանքը։
Ըստ մեղադրանքի՝ գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանը 44-օրյա պատերազմի ժամանակ լինելով Պաշտպանության բանակի հրամանատարը, անփույթ վերաբերմունք է դրսևորել ծառայության նկատմամբ, որի հետևանքով Ցորի զորամասի 20 զինծառայող հայտնվել է հակառակորդի հսկողության ներքո և սպանվել։