Սամվել Կարապետյանին մեղադրանք են առաջադրել, փորձում են կալանքի տանել. Փաստաբան


Սամվել Կարապետյանին մեղադրանք են առաջադրել, փորձում են կալանքի տանել. Փաստաբան
Հունիս 18 12:31 2025

Սամվել Կարապետյանին ապօրինի մեղադրանք են առաջադրել, այն մեր վստահորդը չի ընդունում։ Միջնորդություն են ներկայացնում դատարան՝ կալանքի սանկցիայի համար, այս մասին Քննչական կոմիտեի դիմաց լրագրողներին ասաց Գործարար Սամվել Կարապետյանի շահերի պաշտպանությունը ներկայացնող փաստաբանը։

«Իբրև թե հնչեցրել է իշխանությունը զավթելու հրապարակային կոչեր, սա է մեղադրանքի հիմքում։ Դա բացարձակ իրականության հետ կապ չունի»,-ասաց փաստաբանը։

Նշվեց, որ մեղադրանքն առաջադրվել  է ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով։

«Նշված հոդվածը պատիժ է նախատեսում այլընտրանքային ձևով, տուգանք պատժատեսակ, նաև՝ հանրային աշխատանքներ։ Նման  հոդվածով անձին կալանքի ներկայացնելը վկայում է այն մասին, որ ամբողջ գործընթացն ապօրինի է»,-ասաց փաստաբանը։