Սամվել Կարապետյանը ՔԿ-ում է, քրեական վարույթ է նախաձեռնվել


Սամվել Կարապետյանը ՔԿ-ում է, քրեական վարույթ է նախաձեռնվել
Հունիս 18 10:59 2025

Գործարար, բարերար Սամվել Կարապետյանը Քննչական կոմիտեում է, նրա նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնված: Այս մասին գրում են լրատվամիջոցները։

 

Հիշեցնենք` հունիսի 17-ին Սամվել Կարապետյանի տանը խուզարկություն է իրականացվել այն բանից հետո, երբ նա իր աջակցությունն է հայտնել Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա:

 

Գործարարի տան մոտից տասնյակ մարդիկ են տեղափոխվել ոստիկանական բաժանմունք։