Անմիտ պաշտոնյաներ և տգետ կամակատարներ, ինչպես կարելի է քանդել սեփական տունը. Ասողիկ աբեղա Կարապետյան


Անմիտ պաշտոնյաներ և տգետ կամակատարներ, ինչպես կարելի է քանդել սեփական տունը. Ասողիկ աբեղա Կարապետյան
Հունիս 18 10:20 2025

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արխիվի և Թանգարանների տնօրեն Ասողիկ աբեղա Կարապետյանը «Մեր ազգի արժանապատիվ զավակների համար» վերտառությամբ գրառում է արել։

 

«Անմիտ պաշտոնյաներ և ձեր տգետ կամակատարներ, այս ի՞նչ եք անում Հայրենի մեր երկրում, ինչպե՞ս կարելի է քանդել սեփական տունը, որքա՞ն կարելի է ընդդեմ գործել ազգային և պետական շահերին:

 

Աթեիստ և բոլշևիկ հայ իշխանավորները Խորհրդային Հայաստանի՝ գիտեին արժանի հարգանք ընծայել թե Հայոց Եկեղեցուն, թե ազգային-եկեղեցական բարերարներին: Մի՞թե Հայաստանի իշխանությունն այսպես ստորաբար կվարվեր մեծ բարերար Ալեք Մանուկյանի հետ. երբեք, թե Խորհրդային և թե Ազատ ու Անկախ Հայաստանում իշխանություններն ունեին պետական ու ազգային ինքնագիտակցություն, ուստի գիտեին ինչպես վարվել իրենց Ազգի և Սբ Եկեղեցու բարերար զավակների հետ: Ավելին, Հայրենի պետությունն՝ ի դեմս ՀՀ առաջին Նախագահի Ալեք Մանուկյանին, շնորհում է Ազգային հերոսի կոչում և ՀՀ բարձրագույն շքանշանը՝ «Հայրենիքի»:

 

Եվ այս ամեն վեհագույն պատկերի առջև… ձեր ստորագույն կեցվածքը, ձեր հակառակություններն ու ընդդեմ ամենայն օրինաց գործողությունները… Ցավալի է հույժ և ամենախստորեն դատապարտելի:

 

Եվ թող բանականություն և արժանապատվություն ունեցող ամեն մի հայ տեսնի և խորհի, թե ինչպիսի ողբերգություն է համակել հայ աշխարհը և որոնք են մեր Երկրի ու ազգի ողբերգությունների հեղինակներն ու իրենց թիկունքում կանգնած ուխտադրուժները»։