Հունիսի 22-ին հավաքվում ենք Զվարթնոց տաճարի մոտ և ժողովրդի մեծ բազմությամբ քայլում դեպի Մայր Աթոռ․ Դավիթ Համբարձումյան


Հունիսի 22-ին հավաքվում ենք Զվարթնոց տաճարի մոտ և ժողովրդի մեծ բազմությամբ քայլում դեպի Մայր Աթոռ․ Դավիթ Համբարձումյան
Հունիս 17 16:48 2025
Մասիս  համայնքի ղեկավար, «Պատիվ ունեմ»-ի վարչապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանը գրել է․
 
«Սիրելի հայրենակիցներ, առաջիկա կիրակի օրը` հունիսի 22-ին, Հայ առաքելական սուրբ եկեղեցին նշում է Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը: Առաջարկում եմ այս տարի տոնը դարձնել հիրավի ժողովրդական և բոլորս միասին մեծ շուքով նշենք այն:
Հունիսի 22-ին, ժամը 11:00-ին հավաքվում ենք Զվարթնոց տաճարի մոտ և ժողովրդի մեծ բազմությամբ, բարձր տրամադրությամբ ու մեծ հավատքով քայլում դեպի Մայր Աթոռ:
 
Էջմիածնի Մայր Տաճարում կհանդիպենք Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին, կաղոթենք մեր Եկեղեցու և Պետության կայունության ու հզորացման համար:
Սա լինելու է միասնության, ոգու և հավատքի մեծ ուխտ: Ուս ուսի, թիկունք թիկունքի հասնելու ենք մեր գլխավոր նպատակին` ազգային արժանապատվության վերականգնմանն ու պետություն-եկեղեցի միասնության հաստատմանը»: