Արդյո՞ք 1996-ին Ռուբեն Ռուբինյանի հայրը ընտրակեղծարարության մաս է կազմել


Արդյո՞ք 1996-ին Ռուբեն Ռուբինյանի հայրը ընտրակեղծարարության մաս է կազմել
Հունիս 17 14:43 2025

Ռուբեն Ռուբինյանը համամի՞տ է Նիկոլ Փաշինյանի հայտարարության հետ, որ Լևոն Տեր-Պետրոսյանը կեղծարարությունների հիմքն է դրել։

«Այո՛, ես համաձայն եմ, որ 1996 թվականի նախագահական ընտրություններն ազատ ու թափանցիկ չեն եղել, ես դա միշտ իմացել եմ», - լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխխոսնակը։

Շարունակելով թեման՝ նշեց․

«Ես իմացել եմ դրա մասին, միշտ խոսել եմ դրա մասին։ Իսկ ինչ վերաբերում է հորս, ապա եթե կարդաք նրա հարցազրույցները, կտեսնեք, որ ինքն իր վերաբերմունքն արտահայտել է 1996 թվականի ընտրությունների վերաբերյալ։ 2008 թվականին ես էլ եմ աջակցել Լևոն Տեր-Պետրոսյանին, հայրես էլ է աջակցել, Նիկոլ Փաշինյանն էլ, քանի որ մենք այն ժամանակ համարել ենք, որ ավազակապետական կամ, ինչպես կասեր Լևոն Տեր-Պետրոսյանը, մոնղոլ-թաթարական ռեժիմից պետք է շտապ ազատվել»,-հավելեց նա։