Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի ու լրագրողների այսօրվա ճեպազրույցը հերթական անգամ հարթ չանցավ։
Լրագրողները նրան կոչ արեցին հարցերին ըստ էության պատասխանել, իսկ այն դասախոսությունը, որն անում է ճեպազրույցի ընթացքում, լավ է՝ անի ՔՊ-ականների համար։
Գալյանը հունից դուրս եկավ։
«Արդեն որերորդ անգամ է՝ ես ձեր պատճառով մեմերի կերպար եմ դառնում, որովհետև ստիպված եմ անընդհատ ինչ-որ տարօրինակ ռեակցիաներ տալ ձեր տարօրինակ ու անհարգալից պահվածքին։ Եթե ինձ հրավիրում եք հարցազրույցի՝ բարի եղեք լսել այն, ինչ ասում եմ»,- ասաց Գալյանը։
Նա ճեպազրույցը կիսատ թողեց ու հեռացավ։
Լրագրողները նրան հորդորեցին այդ տոնով չխոսել իրենց հետ։