Հաճախ են նշում՝ Իրան-Իսրայել հակամարտության մեջ իսրայելական կողմը հանդես է գալիս որպես ԱՄՆ-ի արբանյակ ուժ. Վարդան Ոսկանյան


Հաճախ են նշում՝ Իրան-Իսրայել հակամարտության մեջ իսրայելական կողմը հանդես է գալիս որպես ԱՄՆ-ի արբանյակ ուժ. Վարդան Ոսկանյան
Հունիս 17 11:18 2025

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրել է. «Իրանական քաղաքական և փորձագիտական շրջանակները հաճախ են նշում, որ Իրան-Իսրայել հակամարտության մեջ իսրայելական կողմը հանդես է գալիս որպես ԱՄՆ-ի արբանյակ ուժ։

Հետաքրքիր է, որ հենց Իսրայելում էլ կա նման տեսակետ՝ ընդ որում, այն հնչեցվել է շատ ավելի կոշտ կերպով Իսրայելի բանակի հետախուզության՝ Իրանի բաժնի նախկին պետի կողմից, որը նշել է, թե այս հակամարտության մեջ «Իսրայելը Միացյալ Նահանգների մահակն է»: