Միրզոյանը ԵԱՀԿ գործող նախագահին ներկայացրել է՝ ինչ են քննարկել Ադրբեջանի հետ վերջին շրջանում


Միրզոյանը ԵԱՀԿ գործող նախագահին ներկայացրել է՝ ինչ են քննարկել Ադրբեջանի հետ վերջին շրջանում
Հունիս 16 19:49 2025

ԱԳՆ-ից հաղորդագրություն են տարածել․

 

«Հունիսի 16-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Էլինա Վալտոնենի հետ։

 

Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԵԱՀԿ փոխգործակցության հարցեր:

 

Արարատ Միրզոյանը և Էլինա Վալտոնենը մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ: Նախարար Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացում վերջին շրջանի քննարկումները, այդ թվում՝ խաղաղության պայմանագրի ստորագրմանն ուղղված ջանքերը:

 

Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի և Ֆինլանդիայի միջև երկկողմ գործընկերության օրակարգին և ծրագրվող շփումներին, այդ թվում՝ ի շարունակություն 2024 թ. նոյեմբերին ՀՀ ԱԳ նախարարի՝ Հելսինկի կատարած այցի»: