Հեռախոսազրույց եմ ունեցել Սեպուհ արքեպիսկոպոսի հետ՝ հայտնելով մեր զորակցությունը․ Բագրատ Սրբազան


Հեռախոսազրույց եմ ունեցել Սեպուհ արքեպիսկոպոսի հետ՝ հայտնելով մեր զորակցությունը․ Բագրատ Սրբազան
Հունիս 14 15:30 2025

Բագրատ Սրբազանը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

 

«Շատ սիրելի ժողովուրդ,

 

Բոլորս մտահոգություններով համակված հետևում ենք Իրան-Իսրայել հակամարտության մեծ ծավալներ ստացած ռազմական նոր դրսևորումներին և զարգացումներին:

 

Ի լրումն այն հանգամանքի, որ այս հակամարտությունը հղի է տարածաշրջանի կայունությանը սպառնացող լրջագույն վտանգներով՝ ներառյալ մեր երկրի առջև ծառացած անվտանգային խնդիրներն ու սպառնալիքները, մեր մտահոգության առանցքում են գտնվում նշված երկրներում բնակվորղ մեր քույրերն ու եղբայրները, համայնքային կառույցներն ու ազգային, հոգևոր-մշակությային ժառանգությունը:

 

Տեղեկացնում եմ, որ հեռախոսազրույց եմ ունեցել իմ շատ սիրելի Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսյանի, ինչպես նաև Երուսաղեմ՝ երկար տարիների հոգևոր եղբորս Թեոդորոս եպիսկոպոս Զաքարյանի հետ՝ հայտնելով մեր զորակցությունը, սերը և աղոթքները այս դժվարին և փորձության ժամին մեր քույրերի և եղբայրների ապահովության և անվտանգության համար:

 

Թող բարին Աստված իմաստություն պարգևի և շուտափույթ խաղաղություն հաստատի մեր տարածաշրջանում»,-եզրափակել է Սրբազանը: