«Նախագիծը շրջանառության մեջ է արդեն 3 ամսի և այդ ընթացքում ես բազմաթիվ քննարկումներ եմ կազմակերպել, որոնց պարոն Քոչարյանը չի մասնակցել»,-հայտնեց Հայկ Սրագսյանը և տեղեկացրեց, որ երբ նախարարական կոմիտեում նախագծի դրական եզրակացության մասին հայտնել է Քոչարյանին, նա ուրախացել է։
Նիստը նախագահող Անդրանիկ Քոչարյանը հարցրեց, թե ում մասին է խոսքը։
Մինչ այդ Անդրանաիկ Քոչարյանը Սարգսյանին առաջարկեց նախագիծը երկու ամսով հանել շրջանառությունից։
Հայկ Սարգսյանը հայտարարեց, թե բոլոր քննարկումներում Անդրանիկ Քոչարյանը կողմ է արտահայտվել, նաև՝ ինտենսիվ հանձնաժողովի նիստերում։
«Պարոն Սարգսյան, ո՞ր հանձնաժողվում, կարող եք ասել, հանձնաժողովի բոլոր անդամներն այստեղ են, դուք կեղծ բաներ եք ասում»,-հարցրեց Քոչարյանը։
Սարգսյանն ասաց, որ Քոչարյանն իրեն չընդհատի։
«Ոնց չընդհատեմ, պարոն Սարգսյան, կեղծ բաներ ես ասում։ Հանձնաժողովի բոլոր անդամներն այստեղ են, ինչն եք քննարկել, դուք ինչ ասել եք, մինչև հիմա կեղծիք էր»,-Ասաց Քոչարյանը։
Սարգսյանը ասաց, թե կհրապարակի Քաչրայանի գրած մեյլը։
«Հենց հիմա հրապարակեք»,-ասաց Քոչարյանը։
Հայկ Սարգսյանի խոսքով Անդրանիկ Քոչարյանն ասել է, որ ինքը մեկնում է ԱՄՆ, հուլիսիսն կգա, կընդունեն օրինագիծը և արտահերթով երկրորդ ընթերցմամբ կընդունեն, ինչին ի պատասխան ինքը ասել է, որ կարևոր նախագիծ է և չպետք է մեկ ընթերցմամբ ընդունվի։
Սարգսյանը հայտնում է, որ ԱՄՆ-ից գալուց հետո Անդրանիկ Քոչրայանը խմբակցության նիստում ասում է, թե օրինագիծը խնդրահարույց է։
Նախագիծն ընդունվեց 5 կողմ, 4 ձեռնպահ ձայներով։