Իրանի վրա միակողմանի հարձակումը խորը մտահոգություն է առաջացնում. ՀՀ ԱԳՆ


Իրանի վրա միակողմանի հարձակումը խորը մտահոգություն է առաջացնում. ՀՀ ԱԳՆ
Հունիս 13 11:42 2025

ՀՀ ԱԳՆ-ն դատապարտում է Իրանի վրա հարձակումը և կոչ անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և պահպանել միջազգային իրավունքի նորմերը։

 

«Իրանի վրա միակողմանի հարձակումը խորը մտահոգություն է առաջացնում։ Հատկապես բանակցությունների հաջորդ փուլի նախաշեմին այն վտանգում է խաղաղությանն ուղղված ջանքերը, ինչպես նաև տարածաշրջանային ընդհանուր կայունությունն ու համաշխարհային խաղաղությունը»,-ասված է ԱԳՆ–ի X-ի էջում արված գրառման մեջ: