Ի՞նչ պետք է անի Հայաստանը Մերձավոր Արևելքում ներկայիս ծայրահեղ լարվածության իրավիճակում. Փորձագետ


Ի՞նչ պետք է անի Հայաստանը Մերձավոր Արևելքում ներկայիս ծայրահեղ լարվածության իրավիճակում. Փորձագետ
Հունիս 13 11:21 2025

«Որպես առաջնահերթություն ի՞նչ պետք է անի Հայաստանը Մերձավոր Արևելքում ներկայիս ծայրահեղ լարվածության իրավիճակում, որը լրացուցիչ անվտանգային մարտահրավերներ է ստեղծում մեր պետության համար»,- նշել է իրանագետ Վարդան Ոսկանյանը 

 

Ըստ նրա, ներքաղաքական օրակարգում իշխանությունը պետք է գնա հանրային համերաշխության հաստատման ուղով. «Չկա ոչ մի ավելի կարևոր խնդիր, քան մեր պետության և ազգի անվտանգությունն է։ 

 

ՀՀ ԶՈւ-երը պետք է բերվեն իրավիճակին համարժեք մարտական պատրաստության՝ հատկապես Նախիջևանում անցկացվող ադրբեջանաթուրքական զորավարժությունների ֆոնին։

 

Դաշնակից պետությունների հետ պետք է սկսվեն փակ խողովակներով համակարգումներ։

 

Իրանական կողմի հետ պետք է պահվի մշտական կապ դիվանագիտական և անվտանգային խողովակներով»։ 

 

Հիշեցնենք, որ գիշերը Իսրայելի կողմից մեկնարկած «Ժողովուրդն առյուծի պես» կոդային անվանմամբ գործողության ընթացքում մի շարք օդային և թիրախային հարվածներ են հասցվել Թեհրանին, Սպահանին, Նաթանզին, Ֆորդոյին, Ղոմին և Թավրիզին։