Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն այսօր չհերքեց տեղեկությունը, որ Նիկոլ Փաշինյանը մեկնում է Թուրքիա։
NEWS.am-ի հետ զրույցում փոխվարչապետը ասել է. «Տեղեկությունը չեմ մեկնաբանում, հետևեք պաշտոնական լրահոսին»։
Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման հանձնաժողովի աշխատանքներին, Մհեր Գրիգորյանն ասաց՝ կոնտակտներ կան։