Ձերբակալվել են Երևանում ավտոբուսի վարորդին ծեծի ենթարկած անձինք. ՔԿ


Ձերբակալվել են Երևանում ավտոբուսի վարորդին ծեծի ենթարկած անձինք. ՔԿ
Հունիս 12 20:02 2025

Ձերբակալվել են Երևանում ավտոբուսի վարորդին ծեծի ենթարկած անձինք: Այս մասին 1Lurer.am-ի հարցին ի պատասխան հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից:

«31 երթուղու վարորդին ծեծի ենթարկելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի հատկանիշներով (մի խումբ անձանց կողմից առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը): Կա 2 ձերբակալված անձ»,- հաստատեցին ՔԿ-ից: