1 տարի առաջ այս օրը ոստիկանությունը տասնյակներով լուսաձայնային նռնակներ նետեց խաղաղ ցուցարարների վրա. Մինչ այժմ որևէ ոստիկանի նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվել․ Վարազդատ Հարությունյա


1 տարի առաջ այս օրը ոստիկանությունը տասնյակներով լուսաձայնային նռնակներ նետեց խաղաղ ցուցարարների վրա. Մինչ այժմ որևէ ոստիկանի նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվել․ Վարազդատ Հարությունյա
Հունիս 12 17:17 2025

Փաստաբան Վարազդատ Հարությունյանը գրել է․

 

 «Մեկ տարի առաջ այս օրը` հունիսի 12-ին ոստիկանությունը տասնյակներով լուսաձայնային նռնակներ նետեց Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում և դրա հարակից «Սիրահարների այգում» հավաքված խաղաղ ցուցարարների հոծ բազմության մեջ:

 

Դրան անմիջապես նախորդել էր «կարմիր բերետավորների» կողմից մի շարք ցուցարարների նկատմամբ խմբակային ծեծի դեպքերը, որոնց տեսաձայնագրությունները կան:

 

Գրեթե բոլոր լուսաձայնային նռնակները նետվել են առանց «մարդուց 2,5 մետր հեռավորության» կանոնի պահպանման: Այսինքն հենց մարդկանց վրա:

 

Բուժօգնության դիմած քաղաքացիների թիվը հասել էր 101-ի: Որոշների վերքերն այնքնան խորն են եղել, որ մեկ տարի անց էլ, որոշ քաղաքացիների մարմիններին այդ նռնակներից ստացած վիրավորումների հետքերը դեռ մնացել են:

 

Մինչ այժմ որևէ ոստիկանի նկատմամբ որևէ քրեական հետապնդում չի իրականացվել: Չի էլ իրականացվի, քանի որ այս բռնությանը նախորդել էր ԱԺ ամբիոնից վարչապետի ելույթը, որով նա շնորհակալություն հայտնեց ոստիկանությանն ու խոստացավ «առավել սկզբունքային» ոստիկաններին գնահատել»