«Ես պետք է խմբագրե՞մ իմ կյանքի նախորդ ընթացքը, չեմ խմբագրելու». Դավիթ Խուդաթյանը՝ 2019-ին «Արցախը Հայաստան է և վե՛րջ, տոնդ շնորհավոր, Արցախ» գրառման մասին


«Ես պետք է խմբագրե՞մ իմ կյանքի նախորդ ընթացքը, չեմ խմբագրելու». Դավիթ Խուդաթյանը՝ 2019-ին «Արցախը Հայաստան է և վե՛րջ, տոնդ շնորհավոր, Արցախ» գրառման մասին
Հունիս 12 15:44 2025

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը չի պատրաստվում խմբագրել իր կյանքի նախորդ ընթացքը, երբ 2019 թվականին գրել էր՝ «Արցախը Հայաստան է և վե՛րջ, տոնդ շնորհավոր, Արցա՛խ»։

 

«Այդ շրջանակներին թվում է, որ ես պետք է խմբագրե՞մ իմ կյանքի նախորդ ընթացքը, չեմ խմբագրելու»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա։

 

Հարցին՝ հիմա՞ էլ է պնդում, որ «Արցախը Հայաստան է և վե՛րջ»՝ նա արձագանքեց. «Նոր իրողությունների մասով դուք գիտեք, ավելացնելու բան չունեմ»։

 

Նա շրջանցեց Արցախի վերաբերյալ մյուս հարցերը։