Մենք գնալու ենք մինչև վերջ, մինչև վարչապետի պաշտոնակատարին վերջնական անվստահություն հայտնելը. Դավիթ Համբարձումյան (Տեսանյութ)


Մենք գնալու ենք մինչև վերջ, մինչև վարչապետի պաշտոնակատարին վերջնական անվստահություն հայտնելը. Դավիթ Համբարձումյան (Տեսանյութ)
Հունիս 12 13:59 2025

Մինչ այս պահը իմպիչմենթի գործընթացի ձևաթղթի տակ դրված է ընդամենը 6 պատգամավորի ստորագրություն, մնացածն իրենք պետք է պատասխանեն, թե ինչու չեն ստորագրում, լրագրողների հետ զրույցում ասաց Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը։

 

«Մենք գնալու ենք մինչև վերջ, մինչև վարչապետի պաշտոնակատարին վերջնական անվստահություն հայտնելը»,-ասաց նա։

 

Անդրադառնալով «Հայաստան» խմբակցության՝ իմպիչմենթի գործընթացին միանալուն, Դավիթ Համբարձումյանն ասաց, թե «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն արդեն ցույց է տվել, որ ձևաթղթի տակ չկան «Հայաստան» խմբակցության անդամների ստորագրությունները։

 

«Թե ինչին տակ են դրել և ոնց են դա ներկայացնելու, ճիշտ կլինի իրենց հարցնել»,-ասաց Համբարձումյանը։