Ֆրանսիայի Հայկական Կազմակերպութիւնների Համախմբման Խորհուրդի (CCAF) Հայտարարութիւնը․
«Վարչապետ Նիկոլ Փաշինեանի կրկնվող հարձակումները Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ, նրա հրաժարականի կոչերը եւ նրա փոխարինման նպատակով համակարգող մարմնի ստեղծման նախաձեռնությունը համարվում են ամենալուրջ ոտնձգությունները Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու նկատմամբ՝ ստալինյան ժամանակաշրջանից ի վեր:
CCAF-ը խստորեն դատապարտում է այս անընդունելի ճնշումները, որոնք հակասում են Եկեղեցու եւ Պետության բաժանման հիմնարար սկզբունքին եւ ուղղված են հայ ազգի պատմական ու հոգեւոր սյուներից մեկի թուլացմանը՝ այն պահին, երբ Հայաստանը կանգնած է արտաքին լուրջ սպառնալիքների եւ գոյաբանական մարտահրավերների առաջ:
CCAF-ը հանդիսավոր կերպով կոչ է անում վարչապետին հարգել իր պաշտոնի սահմանափակումները եւ ձեռնպահ մնալ միջամտելու եկեղեցական գործերին: Այն նաեւ իր ամբողջական աջակցությունն է հայտնում Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին եւ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն, որի հիմնարար դերը հայ ժողովրդի պատմության, գոյատեւման եւ համախմբման գործում կարիք չունի հիշեցման»:
CCAF-ի Ազգային Գրասենյակ
Փարիզ, 2025 թ․ հունիսի 11