«Խմբակցության 28 ստորագրությունը պատրաստ են, խմբակցության գրասենյակում դրված են, երբ սկսվի իմպիչմենտի գործընթաց, այդ ստորագրությունները պատրաստ են և այդ ձևաթուղթը կփոխանցվի»,-«Պատիվ ունեմ» խմբակցության հետ հանդիպումից հետո, ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
Նա հիշեցրեց, որ իմպիչմենտի գործընթաց սկսելու համար անհրաժեշտ է 36 ստորագրություն, իսկ «Պատիվ ունեմ» խմբակցության 6 պատգամավորների ստորագրությունը և «Հայաստան» խմբակցության 28 ստորագրությունը միասին լինում է 34։
«Որպեսզի գործընթացը սկսվի, անհրաժեշտ է ևս երկու ստորագրութուն, մենք մեր գործընկերների հետ քննարկմանը փորձեցինք շոշափել այդ հարցը, թե արդյոք կա այդ երկուսը, որպեսզի գործընթացը սկսենք, դժբախտաբար դա դեռ չունենք։ Բայց պարոն Մամիջանյանն էլ հայտնեց, որ եթե այդ երկու ձայնն էլ լինի, պետք չէ խորհրդարան մտնել՝ ակնկալելով ևս 18 կամ այլ քանակ գործընթացը լիարժեք սկսելու համար»,-հայտարարեց Սաղաթելյանը։
Նա ասաց, որ այդ 28 ստորագրությունը կա և իրեն հայտարարությունը, խոսքը արժեք ունի և ինքն էլ «Պատիվ Ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի օրինակով այդ ստորագրությունները չի դնի իր ֆեյսբուքյան էջին։
«28 պատագամավորը, գործընթացը սկսվելու դեպքում, անմիջապես պատրաստ է ստորագրելու։ Ասել ենք՝ կան այդ ստորագրությունները պատրաստ ենք գործընթացի, այդ թվում այն թեկնածուով որին առաջադրել են»,-ասաց Սաղաթելյանը և նշելով, որ իրենց դիքորոշումն այն է, որ պետք է փողոցային պայքար սկսել և ապահովել անհրաշետ մյուս ստորագրությունները(ՔՊ-ական պատգամավորների), հավելեց, որ իրենց մարտավարությունն այն է, որ ապահովվի այդ երկու պատգամավորի քվեն և սկսվի փողոցային պայքարի։
«Կա իմպիչմենտի գործընթաց սկսելու մասին հայտարարություն, այն գործընթացի կվերածվի, երբ կլինի համապատասխան ստորագրությունների ուղղությամբ աշխատանք, առնվազն երկու ստորագրություն և փողոցային պայքար»,-հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։