Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու վրա հարձակումն անթույլատրելի է ոչ միայն հայերի, այլև Հայաստանում ապրող բոլոր ազգային ու կրոնական փոքրամասնությունների համար. Սինջար եզդիների ազգային միավորում


Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու վրա հարձակումն անթույլատրելի է ոչ միայն հայերի, այլև Հայաստանում ապրող բոլոր ազգային ու կրոնական փոքրամասնությունների համար. Սինջար եզդիների ազգային միավորում
Հունիս 11 17:10 2025

Սինջար եզդիների ազգային միավորումը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին երկրորդի շուրջ տեղի ունեցող հարձակումների կապակցությամբ հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասվում է.

«Մենք՝ Սինջար եզդիների ազգային միավորումը, խորը մտահոգությամբ հետևում ենք վերջին շաբաթներին ծավալվող արշավին, որն ուղղված է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի դեմ։

Հայ Առաքելական Եկեղեցին հարյուրամյակներ շարունակ եղել է հայ ժողովրդի հոգևոր հենարանը, ազգային ինքնության պահապանն ու ճգնաժամերի պայմաններում՝ ուժի աղբյուրը։ Այս ինստիտուտի վրա հարձակումն անթույլատրելի է ոչ միայն հայերի, այլև Հայաստանում ապրող բոլոր ազգային ու կրոնական փոքրամասնությունների համար, քանզի այն ուղղված է պետության կայունության, արժեքների և բազմազանության դեմ։