Էդմոն Մարուքյանը երբեք Նիկոլ Փաշինյանի մոտ չի աշխատել, աշխատել է Հայաստանի վարչապետի հետ. Հովիկ Աղազարյան


Էդմոն Մարուքյանը երբեք Նիկոլ Փաշինյանի մոտ չի աշխատել, աշխատել է Հայաստանի վարչապետի հետ. Հովիկ Աղազարյան
Մայիս 20 13:28 2025

Էդմոն Մարուքյանը երբեք Նիկոլ Փաշինյանի մոտ չի աշխատել, աշխատել է Հայաստանի վարչապետի հետ, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ից հեռացված պատգամավոր Հովիկ Աղազարյանը։

 

«Դուք գիտեք, թե ով մեկի հետ աշխատում է, պետք է հավերժ իր ծառան կամ հավերժ իր կամակատարը լինի»,- նշեց նա։

 

Ըստ նախկին ՔՊ-ականի՝ այն, որ ինքը պատգամավոր է դարձել, դրա մեջ էական նշանակություն է ունեցել Նիկոլ Փաշինյանը, բայց «ինքը զրո չէ»։

 

«Մենք էլ մեզանից ենք արժեք ներկայացնում»,- նշեց նա։