Նիկոլ Փաշինյանի հետ Ալբանիայում եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում հանդիպմանը վերահաստատել եմ իմ աջակցությունը Ադրբեջանի հետ ամենակարճ ժամկետում խաղաղության պայմանագրի ստորագրմանը։ Այդ մասին X-ում գրել է Ֆրանսիայի վարչապետ Էմանուել Մակրոնը․
«Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը կարևոր նշանակություն ունի տարածաշրջանում կայունության համար։ Լիակատար աջակցություն Հայաստանին, նրա ամբողջականությանը և տարածքային ինքնիշխանությանը»,- գրել է նա: