Փաշինյանը մասնակցել է փակ ձևաչափով քննարկմանը


Փաշինյանը մասնակցել է փակ ձևաչափով քննարկմանը
Մայիս 16 20:14 2025

Նիկոլ Փաշինյանը Տիրանայում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ գագաթնաժողովի շրջանակում մասնակցել է «Ապահովելով Եվրոպայի անվտանգությունը և ամրապնդելով ժողովրդավարական դիմադրողականությունը» թեմայով քննարկմանը:

Այն անցկացվել է փակ ձևաչափով:

Քննարկմանը մասնակցել են նաև Մեծ Բրիտանիայի, Շվեդիայի, Հունաստանի, Էստոնիայի, Վրաստանի, Լյուքսեմբուրգի, Լեհաստանի և Սլովակիայի վարչապետները, ինչպես նաև ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը: