Կիրանցից հողերի հանձնման գործընթացի հանգամանքները գաղտնի են պահում


Կիրանցից հողերի հանձնման գործընթացի հանգամանքները գաղտնի են պահում
Մայիս 15 20:47 2025

Սահմանազատման անվան տակ Կիրանցից հողերի հանձնման գործընթացի հանգամանքները գաղտնի են պահում, գրել է Տավուշի մարզից լրագրող Ոսկան Սարգսյանը։

«Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին հարցրել եմ՝ սահմանազատման գործընթացով Ադրբեջանին հանձնված տարածքների համար Կիրանց գյուղի քանի՞ հողամասի սեփականատիրոջ է պետական բյուջեից դրամական փոխհատուցում տրվել, ընդհանուր որքա՞ն գումար է հատկացվել այդ սեփականատերերին, ներկայումս այդ գործընթացը՝ գումարների հատկացումը դադարեցվա՞ծ է։

Մարզպետարանից պատասխանել են․ «Հարցի վերաբերյալ հայտնում եմ, որ սահմանազատման գործընթացներն իրականացվում են փակ ընթացակարգով»,- գրել է Սարգսյանը: